ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան Արցախում հայկական տաքսին ձորակն է գցել  (լուսանկարներ)

Ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան Արցախում հայկական տաքսին ձորակն է գցել (լուսանկարներ)

Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան, սրընթաց սլանալով Արցախի Մարտակերտի շրջանի Կոլխոզաշեն գյուղի մոտակայքով անցնող ճանապարհով, դիպչելով հայկական տաքսիին ձորակն է գցել այն:

Տաքսիի ուղևորները, որոնք Թումոյի ուսուցիչներ են և մեկնում էին Կոլխոզաշեն երիտասարդների համար ծրագիր իրականացնելու նպատակով, հրաշքով են փրկվել։

Նրանց վկայությամբ ադրբեջանական մեքենան միտումնավոր է հրել հայկական տաքսին և գցել մեքենան ձորակը, և միայն վարորդի հմտության շնորհիվ է, որ իրենք ողջ են մնացել։

  • Կիսվել: