երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ադրբեջանական կողմը փորձում է սադրել արցախյան կողմին կրակ բացել Իրանի ուղղությամբ․Արծրոն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմը փորձում է սադրել արցախյան կողմին կրակ բացել Իրանի ուղղությամբ․Արծրոն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները,չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների:  Այս մասին գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մասնավորապես,արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել:

Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ:

Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք,  իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից”,- գրել է նա։

  • Կիսվել: