հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական կողմն Արցախին է փոխանցել Ճարտարի բնակչի դին

Ադրբեջանական կողմն Արցախին է փոխանցել Ճարտարի բնակչի դին

1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ից:

«Ի հավելումն ԱՀ քննչական կոմիտեի կողմից ս.թ. դեկտեմբերի 04-ին տարածած տեղեկատվության՝ հայտնում ենք, որ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին:

Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ»,- ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ ԱՀ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ դեպքի առթիվ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով, ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրությունում

  • Կիսվել: