երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի․ Թագուհի Թոմվասյան

Ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի․ Թագուհի Թոմվասյան

Գազային շահերն առաջնային դասելու պայմաններում՝ քաղաքակիրթ աշխարհն անտեսում է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներն Արցախում ու Ադրբեջանի կողմից պետական ցեղասպան քաղաքականության իրականացումը:  Այս մասին գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
 
«Ավելի քան մեկ ամիս է՝ 120 հազար մարդ ամեն օր գոյաբանական կռիվ է տալիս թշնամու կողմից շրջափակված իր հայրենիքում, զրկված է կրթության, ազատ տեղաշարժի, սեփականության, սոցիալական ապահովության և տնտեսական, սոցիալական ու մշակութային բնագավառներում իր արժանապատվությունը պահպանելու, երեխայի դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման ծնողական իրավունքներից, վտանգված է իր հիմնարար՝ կյանքի իրավունքը:
 
Ձմեռային ցրտագույն պայմաններում Արցախում չկա գազ ու բավարար էլեկտրաէներգիա: Օրեցօր սպառվում են սնունդն ու պարենամթերքը, ինչի պատճառով փակվել են հարյուրավոր ուսումնական հաստատություններ: Շուրջ 300 երեխա պարտադրաբար զրկված է ծնողի հետ ֆիզիկական կապից։
 
Ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի»,- գրել է նա։
 
 

  • Կիսվել: