ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. 30 տարի առաջ` այս օրը...

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. 30 տարի առաջ` այս օրը...

1992թ. հունվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային համազարկային կրակի «Գրադ» կայանքից առաջին անգամ հրթիռակոծել են ԱՀ Շահումյանի շրջանի կենտրոն Շահումյան ավանը:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պ. գ. թ., դոցենտ Մհեր Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանը միջազգայնորեն արգելված զինատեսակից թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրը՝ պատճառելով վնասներ և մարդկային զոհեր, ինչը Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության դրսևորումներից է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմում թշնամին առաջինն է կիրառել ծանր զրահատեխնիկա և արգելված համազարկային կրակի համալիրներ, մշտապես պատերազմական հանցագործություններով ուղեկցվող և միջազգային իրավունքը ոտնահարող գործողությունների դիմել, իսկ այնուհետև մեղադրել հայկական կողմին չկատարած հանցագործությունների մեջ: Նույն սցենարով 2020թ. սեպտեմբերի 27-ին հրթիռահրետակոծելով Ստեփանակերտը, ռազմական հանցագործություն կատարելով քնած խաղաղ բնակչության նկատմամբ` Ադրբեջանը քարոզչական բեմադրություններով աղմուկ էր բարձրացրել Գյանջայի վերաբերյալ: Այդ նույն ահաբեկչական քաղաքականությունն են 2022թ. հունվարյան սադրանքները Արցախի Հանրապետության դեմ, ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում»,- նշել է Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: