շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադիբեկյանը նշել է Արցախի ընտրությունների գլխավոր ֆավորիտներին

Ադիբեկյանը նշել է Արցախի ընտրությունների գլխավոր ֆավորիտներին

Արցախի համապետական ընտրություններում նախագահի թեկնածուներից հավանական ֆավորիտները հինգն են, իսկ ԱԺ-ի ընտություններում կան չորս ֆավորիտ ուժեր: Այս մասին հայտարարել է  «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Նշենք, որ Արցախում 2020-ի մարտի 31-ին կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

«Նախագահական ընտրություններում հաջողելու մեծ հնարավորություններ ունեն Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը»,-չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա:

 Նրա խոսքով՝  նախընտրական պայքարը հիմնականում կարող է ծավալվել Հարությունայնի, Բալասանյանի ու Մայիլյանի միջև, նրանցից յուրաքանչյուրն ունի հարուստ փորձ՝ Արցախի կենսագործունեության այս կամ այն կարևորագույն ոլորտում, ինչպես նաև բնակչության մեծ մասի աջակցությունը:

Հավանական գլխավոր ֆավորիտները

«Հարությունյանն արդեն հասցրել է դրսևորել իրեն ինչպես հաջողակ ղեկավար: Նրա վարչապետության տարիներին Արցախում նկատվել է զգալի տնտեսական աճ: Ավելին՝ նա բավականին հաջողակ ձեռներեց է և ունի սերտ կապեր բիզնես-շրջանակների հետ ոչ միայն Արցախում ու ՀՀ-ում, այլև՝ արտասահմանում»,-ասաց Ադիբեկյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ Բալասանյանը 2015-ի նախագահական ընտրություններում ներկայիս գործող նախագահ Բակո Սահակյանի գլխավոր մրցակիցն էր, նա հավաքել էր ընտրողների ձայների գրեթե 25 տոկոսը:

«Արցախի պաշտպանունակության գործում նրա ներդրումը զգալի է, և նրան կարող են սատարել երկրի անվտանգության ապահովնա հարցում հստակ դիրքորոշման համար: Այդուհանդերձ, շատերը դժգոհ են նրա խիստ բնավորությունից» ,-նշեց նա:

Ըստ Ադիբեկյանի՝ երրորդ հավանական ֆավորիտը՝ որպես նախագահի թեկնածու, Մայիլյանն է՝ Արցախյան կարգավորման հարցում իր հստակ դիրքորոշման համար:

«Մայիլյանը լայնորեն ճանաչված է դիվանագիտական շրջանակներում: Նախորդ նախագահական ընտրություններում նա ստացել է ընտրողների ձայների 15 տոկոսը, սակայն այսօր նա երկրի ներսում քաղաքական աջակցություն չունի» ,-ասաց նա:

Ընտրողների համար կողմնորոշոիչ գործոններ

Սոցիոլոգի խոսքով՝ ընտրողների համար առավել կարևոր գործոն են լինելու թեկնածուների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև գործող նախագահ Բակո Սահակյանի աջակցությունը:

«Արցախի բնակչության համար ամենակարեւոր հարցը երկրի տնտեսական վիճակն է, որը նույնիսկ երբեմն գերակայում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի նկատմամբ։  Իհարկե, Արցախի ոչ մի բնակիչ իր ապագան չի տեսնում Ադրբեջանի կազմում և համաձայն չէ ադրբեջանցի փախստականների վերադարձի հետ, սակայն Հայաստանի հետ վերամիավորվելու հարցում դիրքորոշումը տարբեր է» , - ասաց նա ։

Ինչպես նշեց սոցիոլոգը՝ նախագահ Սահակյանի ազդեցությունը սպասվող ընտրությունների վրա կարող է աննշան լինել, սակայն նախընտրական գործընթացին նրա միջամտության դեպքում նա կարող է ազդել թեկնածուների վարկանիշի վրա, քանի որ բավականաչափ հարգանք և հեղինակություն ունի Արցախի հասարակության մեջ:

«Ուսումնասիրելով թեկնածուների բոլոր գործոններն ու ռեսուրսները ՝ նախագահական ընտրարշավի հնարավոր առաջնորդ կարելի է համարել Արայիկ Հարությունյանին։  Սակայն ամեն ինչ կախված է նախընտրական ծրագրից և հաջող նախընտրական քարոզարշավից» , - ասաց նա ։

Երևանի գործոնը

Ադիբեկյանը կարևոր է համարել Հայաստանի նվազագույն ազդեցությունը Արցախի նախընտրական գործընթացների վրա ՝ ընդգծելով, որ երկրի ճակատագիրը պետք է որոշեն հենց արցախցիները։

«Իհարկե, Արցախի բնակիչների համար շատ կարևոր է կապը Հայրենիքի հետ, առավել ևս ՝ հաշվի առնելով Հայաստանից լիակատար կախվածությունը։  Սակայն եթե Հայաստանից չմիջամտեն Արցախի ներքին գործերին, նրա բնակչությունը կգտնի զարգացման և անվտանգության ապահովման ամենաօպտիմալ և շահավետ ճանապարհը»,-ասաց նա ։

Միաժամանակ փորձագետը կոչ է արել արցախյան քաղաքական ուժերին՝ խաղ չանել Հայաստանի գործող իշխանությունների հետ՝ ընդգծելով, որ հաջող ընտրությունների բանալին առաջին հերթին բացառապես Արցախում է:

Խոսելով Արցախի նոր խորհրդարանի հավանական կազմի մասին ՝ սոցիոլոգը հնարավոր է համարել «Ազատ Հայրենիք» , "Արդարություն", ՀՅ Դաշնակցություն, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» կուսակցությունների մուտքը Ազգային ժողով:

 

  • Կիսվել: