Ադբեջանն ավերել է Ստեփանակերտի պատմական թաղամասը
Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին (https://fip.am/39233?utm_medium=paid&utm_source=fb&utm_id=6606745212456&utm_content=6606745213256&utm_term=6606745212856&utm_campaign=6606745212456&fbclid=IwY2xjawF7n79leHRuA2FlbQEwAAEdiBS-4hRF1mm5TknTZalMXgq5F3dqwAVycJoZ2z_E5as1ohVSVW_X-fBv_aem_l_FQ3oNnUwxAgw45DuZigw): Տները գերազանցապես մեկ, որոշները՝ երկհարկ էին, կառուցված տեղական սպիտակ կրաքարով: 19-րդ դարավերջին տնտեսական կյանքի աշխուժացմամբ պայմանավորված բնակավայրը զգալիորեն վերակառուցվում, կառուցապատվում է Շուշիում գործող քաղաքաշինական կանոնավոր սկզբունքներով: Ստեփանակերտ քաղաքի պատմական թաղամասի տները ակնհայտ նմանություն ունեն Շուշիի պատմական տներին: Տների զգալի մասը կառուցվել է հայ բնակիչների կողմից (Բալայան 2020, 16-18): Ոչնչացնելով Ստեփանակերտի պատմական կորիզը, ադրբեջանական կողմը ջնջում է քաղաքի հայկական անցյալը: Նշենք, որ դեռևս 2023 թվականի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներից մեկում հատուկ անդրադարձ էր կատարել Ստեփանակերտի անցյալին՝ բնականաբար խեղաթյուրելով այն (Ստեփանակերտի վերափոխման, պատմական փաստերի կեղծման մասին տես նաև «Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ https://monumentwatch.org/hy/alerts/ստեփանակերտի-մասին-ադրբեջանի-անհիմն/», «Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի վերափոխման աշխատանքներին» https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ձեռնամուխ-է-եղել-ստեփանակե/, «Ստեփանակերտի ադրբեջանական «վերակառուցման» մասին» https://monumentwatch.org/hy/alerts/ստեփանակերտի-ադրբեջանական-վերակառո/ , «Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը. քանդվել են Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը» https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-շարունակում-է-ստեփանակերտ/):
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: