հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում  ստեղծվել է «Արցախի  ազատություն» կուսակցությունը

Արցախում ստեղծվել է «Արցախի ազատություն» կուսակցությունը

Արցախում ստեղծվել է նոր «Արցախի ազատություն» կուսակցությունը։  Կուսակցության հիմնադիր    համագումարին  հնչել է    հիմնը, որից  հետո    հաստատվել  է    օրակարգը: Ընտրվել  է  վերահսկիչ   հանձնաժողովի   կազմ, և  կատարվել   գործադիր  մարմնի  ընտրություն: Օրակարգում     ներառված  էր  նաև  կուսակցության   նախագահի  և   փոխնախագահի  ընտրության  մասին  հարցը. կուսակցության      նախագահ  է  ընտրվել    Զավեն  Ռուբենյանը, փոխնախագահ՝  Տիգրան  Առստամյանը,  գործադիր  մարմնի  անդամ՝   Տիգրան   Գրիգորյանը:

«Արցախի  ազատություն»   կուսակցության փոխնախագահ  Տիգրան  Առստամյանը  բացման    խոսքում   ասել է, որ   նորաստեղծ  կառույցը  անհատական  անդամության  հիման  վրա  ստեղծված  հասարակական   միավորում  է, որն    իր    գործունեությունն   իրականացնում  է  անդամության  կամավորության,    իրավահավասարության, օրինականության, ժողովրդավարության   և  նախաձեռնությունների   ազատ    դրսևորման   սկզբունքներով»,-նշել է նա, և հավելել, որ կուսակցությունը   ղեկավարվում  է  ԱՀ  Սահմանադրությամբ, ԱՀ  մյուս  օրենքներով, այլ  նորմատիվ  իրավական   ակտերով  և  կանոնադրությամբ, ինչպես  նաև   կուսակցության  ծրագրով։

Կուսակցության   հիմնադիր   համագումարի    վերջում  ելույթով  հանդես  է  եկել  նաև   կառույցի  նախագահ  Զավեն  Ռուբենյանը:

Նա  ասել է, որ   կուսակցությունն   իր   գործունեության  գերխնդիրն  է  համարում ԱՀ  անկախ   պետականության  ամրապնդումն  ու  զարգացումը, նրա  տարածքային  ամբողջականությունը, իշխանության  թափանցիկ   գործունեության  և  հաշվետվողականության  ապահովումը, Սփյուռքի  ներուժի   նպատակային   և   արդյունավետ   օգտագործումը  և այլն:
 
Նորաստեղծ  «Արցախի  ազատություն» կուսակցության ղեկավար   Զ. Ռուբենյանը հայտնել  է, որ   2020  թվականին  կայանալիք  նախագահական  և   խորհրդարանական  ընտրություններին     անպայման   մասնակցելու  է,  բայց  թե  ինչ   ձևաչափով, պարզ  կլինի  առաջիկայում:

  • Կիսվել: