ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«90-ականներին դիմացել ենք, այսօր էլ կդիմանանք». ԱՀ պատգամավորներն այցելել են Մարտակերտի շրջան (տեսանյութ)

«90-ականներին դիմացել ենք, այսօր էլ կդիմանանք». ԱՀ պատգամավորներն այցելել են Մարտակերտի շրջան (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի պատգամավորները շարունակում են այցելել մարզեր՝ մանրամասն ներկայացնելով պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորած օպերատիվ շտաբի աշխատանքները։ Նրանք եղել են Մարտակերտի շրջանում, այցելել են մի շարք գյուղեր։ 

Մարդիկ ըմբռնումով են վերաբերվում շարունակվող շրջափակման առաջացած դժվարություններին, գիտակցում են, որ պայքարը հայրենիքի համար է։ Իշխանություններից ակնկալում են կամքի դրսեւորում, ինչպես նաեւ՝ արդարություն։ Ասում են՝ 90-ականներին դիմացել ենք, այսօր էլ կդիմանանք:

«Բոլորը հպարտությամբ են մնում գյուղում։ Ամեն մեկն ուզում է իր ներդրումն ունենալ իր հայրենիքում, իր հայրենի հողում։ Ես ինքս Հայաստանից տեղափոխվել եմ 30 տարի առաջ։ Ինձ համար սա սուրբ հող է, չստացվի, որ մեր տղաների արյունը իզուր է թափվել»,- ասում է Ծաղկաշեն գյուղի բնակիչ Լուսաբեր Դավեյանը։

Շատերին անհանգստացնում է շրջափակման պատճառով բաժանված ընտանիքների ճակատագիրը։ Օրինակ՝ Կուսապատ գյուղի դպրոց հաճախող 5 երեխաների ծնողները մնացել են Հայաստանում։ Ուշադրության կենտրոնում է նաեւ առաջին անհրաժեշտության մթերքների հավասարաչափ բաշխման հարցը, որը սկսվել է վերջերս։ Վառելիքի բացակայության պատճառով շտապօգնության աշխատանքում որոշակի խնդիրներ են սկսվել, սակայն դեղերի պակաս դեռ չկա։ Աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է նաեւ Մարտակերտի շրջանային օպերատիվ շտաբը

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.

  • Կիսվել: