հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
68 տոհմային հղի երինջ է ներկրվել Արցախ (Տեսանյութ)

68 տոհմային հղի երինջ է ներկրվել Արցախ (Տեսանյութ)

Մայիսի 4-ին Գերմանիայից Արցախի Հանրապետություն են ներկրվել 68 գլուխ հոլշտեյն ցեղի տոհմային հղի երինջներ, որոնք հավասարապես բախշվել են «Տոհմային կայան» ՓԲԸ եւ «Արմագրո» ՍՊԸ միջև: Այս մասին տեղեկանում ենք Արցախի գյուղատնտեսության նախարարությունից։

Տոհմային կենդանիներն Արցախ են ներմուծվել ԱՀ գյուղատնտսության նախարարության՝ «Արցախի Հանրապետություն ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի» շրջանակում՝ «Սմարթ Ագրո» ՓԲԸ աջակցությամբ:

Ծրագրով նախատեսվում է պետության կողմից կենդանիների արժեքի 50 տոկոսի փոխհատուցում: Ի դեպ, «Տոհմային կայան» ՓԲԸ-ն առաջին անգամ է համալրվում տոհմային կովերի հոլշտեյն ցեղատեսակով:

Ըստ ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչների, տոհմային կենդանիներն Արցախ են ներկրվել տեղական նախրի բարելավման, կաթնատվության և մթերատվության բարձրացման նպատակով:

  • Կիսվել: