հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
626 զանգ, տեխնածին բնույթի 32, սոցիալ-կենցաղային՝ 23 պատահար․ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

626 զանգ, տեխնածին բնույթի 32, սոցիալ-կենցաղային՝ 23 պատահար․ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից, հուլիսի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 626 զանգ, որից 565-ը ճանաչողական բնույթի:
 
Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 32 կանչ, որից 27-ը՝ հրդեհների վերաբերյալ:
 
Ծառայության կենտրոնական և շրջանային բաժինների, ինչպես նաև տարածքային բաժանմունքների հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը:
 
Ըստ վիճակագրության՝ հրդեհների առաջացման պատճառը մարդկանց անուշադրությունն է, որնց մեծ մասը բռնկվել է հիմնականում չոր խոտածածկ տարածքներում:
 
Հրդեհի վերաբերյալ 27 կանչից 9-ը՝ գրանցվել է Ստեփանակերտ քաղաքում, 4-ը՝ Մարտակերտի, 10-ը՝ Մարտունու և 4-ը՝ Ասկերանի շրջաններում:
 
Հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգահեռ՝ Հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն են ընթանում: Բերքն անկորուստ ամբարելու, հնարավոր վտանգները ժամանակին կանխելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, հացահատիկային մշակաբույսերի հարակից տարածքներում ծավալվել է հրշեջ հենակետեր՝ շուրջօրյա ծառայությամբ:
 
ՆԳ նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
 
Օձի հայտնաբերման վերաբերյալ 8 կանչ է գրանցվել, որից 4-ը՝ Ստեփանակերտ քաղաքում, 4-ը՝ Ասկերանի շրջանում: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, թունավոր սողունները հայտնաբերվել և վնասազերծվել են:
 
Շաբաթվա ընթացքում Փրկարարները կատարել են 6 փակված դռան և 1 վերելակի բացում, 6 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Ջրամատակարարում իրականացնելու նպատակով կատարվել է 1 ելք: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 6 կանչերի:
 
Հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու և բնաչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են նռնականետի ՊԳ տեսակի 3 նռնակ, 1 հատ արկ, հրթիռակասետային 2 ռումբ:
Ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումներն աշխատում են շուրջօրյա համակարգված ռեժիմով:
 
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

 

  • Կիսվել: