չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անցած շաբաթ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ

Անցած շաբաթ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ

2022 թվականի մայիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ, որից 679-ը ճանաչողական բնույթի:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 33, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 բացում, առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու տեղափոխում: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 2 կանչերի:
 
Հաշվետու ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության տարածքում, ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը՝ գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:
 
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել ու վնասազերծվել է 60 պայթուցիչ, հրթիռակասետային 9 ռումբ, ականանետի 53 ական, 63 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 4 և նռնականետի 3 նռնակ:
 
Շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որից 1-ը Էլեկտրալարերի կարճ միացման պատճառով, 1-ը չոր թփուտներում: Ծառայության հրշեջ-փրկարար մասի անձնակազմը ժամանակին արձագանքել ու իրականացրել է հրդեհի մեկուսացման ու հրդեհաշիջման աշխատանքներ:
 
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

  • Կիսվել: