հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
6 ռազմագերու մասով Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

6 ռազմագերու մասով Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Հայ ռազմագերի Ալբերտ Միքայելյանի մասով Հայաստանը ևս գանգատ է ներկայացնել ՄԻԵԴ՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և որպես հայցի ապահովման միջոց՝ պարտավորեցնել Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել Ալբերտ Միքայելյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրա առողջության իրավունքը, բժշկական օգնության տարմադրումը, արտաքին աշխարհի հետ կապը եւ ընտանիքի անդամների հետ կոնտակտն ու փոխանակման հարցը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց փաստաբան Սիրանուշ Սահակյանը: «Դատարանից դեռ պատասխան չկա, եւ որոշակի առումով դա տրամաբանական է, որովհետեւ մի քանի օր անհրաժեշտ է լինելու գործը ուսումնասիրելու, որոշում կայացնող կազմին փոխանցելու եւ որոշման վերաբերյալ տեղեկացնելու համար»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, «Կարմիր խաչի» կողմից ռազմագերուն այցի վերաբերյալ ընտանիքից տեղեկություն չեն ստացել. «Սպասում ենք դատարանի արձագանքին, միգուցե դատարանի որոշմամբ պայմանավորված զարգացումներին»:

Փաստաբանի խոսքով, իրենք արդեն 6 ռազմագերու հարցով ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել, մեկ զինծառայողի մասով ունեն ՄԻԵԴ-ի որոշում, դատարանը Ադրբեջանին վերջնաժամկետ է ներկայացրել մինչեւ հոկտեմբերի 29-ը, կառավարությունից ռազմագերու վերաբերյալ տեղեկություններ պահանջել: Ըստ նրա՝ առայժմ 6 գանգատից միայն 3-ի վերաբերյալ դատարանից պատասխան դեռ չեն ստացել:

  • Կիսվել: