հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
56 հաղորդում, 31 հանցագործություն, ճանապարհատրանսպորտային 26 պատահար․ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

56 հաղորդում, 31 հանցագործություն, ճանապարհատրանսպորտային 26 պատահար․ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

56 հաղորդում, 31 հանցագործություն, ճանապարհատրանսպորտային 26 պատահար.

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 2022 թվականի հունիսի 4-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 56 հաղորդում:
 
Նախորդ շաբաթների համեմատ նվազել է հանցագործությունների՝ միաժամանակ պատահարների թիվը: 56 հաղորդումներից 31-ը՝ հանցագործությունների վերաբերյալ է, դրանցից 29-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խուլիգանության 1, անձնական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման երկուական դեպքեր: Վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ ստացված 10 հաղորդումներից 9-ը՝ ոստիկանության ծառայողների կողմից ևս բացահայտվել է:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 9 քաղաքացի:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված շուրջօրյա աշխատանքի արդյունքում՝ թմրամիջոցների 2 դեպք է բացահայտվել: Շրջանառությունն արգելված թմրանյութերի, դրանց աճեցման և իրացման գործընթացը կանխելու ուղղությամբ՝ իրավապահ մարմինները հստակ աշխատանք են իրականացնում:
 
Ոստիկանության ծառայողների և Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնության կայանի բուժանձնակազմի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ՝ Ստեփանակերտ քաղաքում ինքնասպանության մեկ փորձ է կանխվել:
 
Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 22-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական:
 
Ոստիկանության պետի հրամանով հուլիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում իրականացվել են հատուկ միջոցառումներ: Բացահայտվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 36 դեպք, 17 վարորդ եղել է անսթափ վիճակում, 240-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Շաբաթվա տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի։ Հուլիսի 9-ին մահվան ելքով ՃՏՊ է գրանցվել Մարտունու շրջանում: Սոս համայնքի 21-ամյա բնակիչը վարելով «ԳԱԶ- 24» մակնիշի ավտոմեքենան՝ Մարտունի-Ճարտար-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վերջինս տեղում մահացել է:
 
Հանրապետության տարածքում հանցատեսակները նվազագույնի հասցնելու և հասարակական կարգն ապահովելու ուղղությամբ՝ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով:
 
Տեղեկատու հեռախոսահամարներ- 1-02, /047/940207

  • Կիսվել: