երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախում 50 000-ական դրամ ֆինանսական աջակցությունը տրվում է փուլերով. Թովմասյան

Արցախում 50 000-ական դրամ ֆինանսական աջակցությունը տրվում է փուլերով. Թովմասյան

50 000-ական դրամ միանվագ ֆինանսական աջակցությունը տրվում է փուլերով, բայց մինչև հունվարի վերջը բոլոր շահառուներն այն ստացած կլինեն: Այս մասին «Արցախ» լրատվականին ասել է Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի տեղկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանը:

Աջակցությունն առաջինը ստացել են թոշակառուները, այժմ այն բաժանվում է զինվորական թոշակառուներին: Հաջորդիվ հերթը պարգևավճար ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներինն է: Վերջին փուլում այն կստանան երեխաները՝ միայն անկանխիկ եղանակով:

 

 

  • Կիսվել: