շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
5 հոգի արժանացան «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման․ Արայիկ Հարությունյան

5 հոգի արժանացան «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման․ Արայիկ Հարությունյան

Այսօր իմ հրամաագրով  հոգի արժանացել են 5 հոգի արժանացան «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման։ Այս մասին այսօր տեսաուղերձում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հությունյանը։ Նա հրապարակես հերոս հայորդիների անուններն ու նրանց կատարած սխրանքները։

Յուրա Հայկարամի Ալավերդյան՝ Կարախամբիլի ու Ֆիզուլիիի հատվածներում ոչնչացրել է թշնամու 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա: Նա շարքային զինծառայող է։

 

Դավիթ Լյովայի Գրիգորյան՝  սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, հասցրել է Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ. «Շարունակում է ծառայել հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում»:

 
 Էդգար Էդվարդի Մարտիրոսյան՝ Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը: Շարքային զինծառայող է։

 

Գնդապետ Շաքարյանն ՝  Արցախյան գոյամարտի առաջամարտիկներից է: Խափանել է հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ պատճառելով մեծ կորուստներ. «Պարոն Շաքարյան, ձեզ հարգում ու ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը: Դուք Արցախի իրական հերոս եք»,- նշել է նախագահը

 

Դավիթ Վանիկի Ղազարյան՝ կոչմանն արժանացել է հետմահու։ «Նա մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով: Նա իրական հերոսություն է կատարել: Ցավակցում եմ բոլորիս, սակայն նաև հպարտ եմ, որ ունենք Դավիթի նման շատ հայրենակիցներ»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

 

  • Կիսվել: