չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
38 երկրից 40 լրագրող և 140 միջազգային դիտորդ ցանկություն է հայտնել տեղում հետևել ԱՀ ընտրություններին

38 երկրից 40 լրագրող և 140 միջազգային դիտորդ ցանկություն է հայտնել տեղում հետևել ԱՀ ընտրություններին

Մարտի 31-ին ԱՀ-ում անցկացվելիք ընտրություններին ընդառաջ SHANTNEWS-ի թղթակիցը խոսել է ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ:

Միջազգային դիտորների քանակի և ներկա լինելու հնարավորության մասին հարցին ԱՀ ԿԸՀ նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետության հրավերին ի պատասխան՝ Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել շուրջ 38 երկրից 40 լրագրող և 140 միջազգային դիտորդ, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով ոչ բոլորը կկարողանան ներկա լինել: Թե կոնկրետ քանիսը կլինեն ներկա, պարզ կլինի ընտրություններից հետո:

  • Կիսվել: