հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2021 թ. հունվարի 1-ից ԱՀ-ում ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները. Թանդիլյան

2021 թ. հունվարի 1-ից ԱՀ-ում ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները. Թանդիլյան

Արցախը ապրում և ապրեցնում է: Այսպիսի խորագրով գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛2021թ հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները՝

• 1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 100.000 դրամի փոխարեն
• 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 200.000 դրամի փոխարեն
• Երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 500.000 դրամ
• Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամենամսյա նպաստը սահմանվում է 27.000 դրամ՝ նախկին 15.000 դրամի փոխարեն
 
Քայլ առ քայլ, մենք շարունակում ենք ստեղծել ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ։ 2021 թվականը պետք է դառնա Արցախի նոր տեսլականի կերտման սկիզբը, որտեղ իրենց մեծ ներդրումն են ունենալու Արցախի երեխաները՛՛:

  • Կիսվել: