երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2016 թվականի ապրիլից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և կողմերը Արցախյան հարցը լուծելու պայմանավորվածության են հանգել. Սարգսյան

2016 թվականի ապրիլից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և կողմերը Արցախյան հարցը լուծելու պայմանավորվածության են հանգել. Սարգսյան

2016 թվականի ապրիլից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և կողմերը Արցախյան հարցը լուծելու պայմանավորվածության են հանգել: Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա՝ պայմանավորվածություն է եղել Արցախի կարգավիճակի շուրջ ազատ կամարտահայտման վերաբերյալ՝ 7 տարածքները զիջելու փոխարեն։ Սակայն քանի որ Արցախի՝ Ադրբեջանից դուրս գալու մասին հանրաքվեի անցկացումը հակասում էր Ադրբեջանի Սահմանադրությանը, որոշվել էր Բաքվի հետ առանձին պայմանագիր կնքել, որում չէր նշվի, թե կոնկրետ ի՛նչ կարգավիճակի շուրջ էր անցկացվելու հանրաքվեն։

Իսկ համանախագահների հետ պայմանագրում արդեն հստակ կնշվեր, որ հանրաքվեն ամրագրելու է Արցախի անկախությունը:

Ապա ողջամիտ ժամկետներում հրավիրվելու էր ՄԱԿ-ի գագաթնաժողով, որի օրակարգում լինելու էր համանախագահների հետ կնքված փաստաթուղթը, որը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, պետք է ընդունվեր, և հարցը այսպիսով վերջնական լուծվեր։ Սակայն 2018 թվականի հեղափոխությունը, ըստ Սարգսյանի, խանգարեց դրան։

  • Կիսվել: