երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել ԼՂ-ից ՀՀ հարկադիր տեղափոխման ժամանակ․ ԱԳՆ խոսնակ

14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել ԼՂ-ից ՀՀ հարկադիր տեղափոխման ժամանակ․ ԱԳՆ խոսնակ

14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ «X»–ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա:

ԱԳՆ հրապարակած ինֆոգրաֆիկայի համաձայն՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով

  • զոհվել է ավելի քան 200 մարդ, որոնցից 9-ը՝ քաղաքացիական անձինք, ներառյալ՝ 3 երեխա,
  • վիրավորվել է ավելի քան 300 մարդ, ներառյալ՝ 231 զինվորական և 80 քաղաքացիական անձ,
  • 14 անձ խոշտանգման է ենթարկվել ադրբեջանցի զինվորականների կողմից, 
  • 64 մարդ մահացել է Արցախից Հայաստան ճանապարհին

  • Կիսվել: