շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
1 օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել 649 փախստական․ ՌԴ ՊՆ

1 օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել 649 փախստական․ ՌԴ ՊՆ

ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 649 մարդ:  Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

 

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ։ Վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, պետական, բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը, գործում են խանութներ:

  • Կիսվել: