երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ոստիկանությունը ցրել է ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած ակցիան. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Ոստիկանությունը ցրել է ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած ակցիան. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը ցրել է ադրբեջանական պատվիրակության անդամների այցի դեմ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած բողոքի ակցիան, որն իրականացվում էր ՛՛Մարիոթ՛՛ հյուրանոցի առջև, որտեղ հյուրընկալվել են Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորները։

ՀՅԴ ՀԵՄ-ն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ոստիկանության ծառայողներն ուժ կիրառելով բերման են ենթարկում ցույցի մասնակիցներին։

Տեսանյութում նաև լսվում է ոստիկաններից մեկի հրահանգը. ՛՛Աղջիկներին էլ, սաղին տարեք՛՛:

Ինչպես նշված է ՀՅԴ ՀԵՄ տարածած հաղորդագրության մեջ՝ բերման են ենթարկվել տասնյակ երիտասարդներ։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում անցկացվեցին Եվրանեսթի նիստերը, որոնց մասնակցելու համար Երևան են ժամանել նաև երկու ադրբեջանցի պատգամավորներ:

 

  • Կիսվել: