չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Հրшզենային վնшսվածքով զինվոր է տեղափոխել Երևան. կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

Հրшզենային վնшսվածքով զինվոր է տեղափոխել Երևան. կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

Ըստ ԶԼՄ-ի՝ Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում նախօրեին գլխի շրջանում հրազենային վնասվածքով ծանր վիճակում զինվոր են տեղափոխել Երևան։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս։ Զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։

  • Կիսվել: