ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ ռազմագերիների և այլ պահված անձանց վերադարձի ուղղությամբ աշխատանք է տարվում մշտապես. ՌԴ դեսպան

Հայ ռազմագերիների և այլ պահված անձանց վերադարձի ուղղությամբ աշխատանք է տարվում մշտապես. ՌԴ դեսպան

Հայ ռազմագերիների և այլ պահված անձանց վերադարձի ուղղությամբ աշխատանք է տարվում մշտապես: Այս մասին Հաղթանակի զբոսայգում լարգրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցին։

«Նրանց վերադարձի ուղղությամբ աշխատանք է տարվում մշտապես, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ։ Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ռազմագերիների նոր խմբերի վերադարձի մասին։ Իհարկե, մենք կցանկանայինք արագացնել գերիների վերադարձի գործընթացը՝  «բոլորին բոլորի դիմաց սկզբունքով»,-ասել է Կոպիրկինը։

Հարցին, թե երբ կվերսկսվի ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը, Կոպիրկինը պատասխանել է․

«Համանախագահները մշտական շփումներ են պահպանում միմյանց հետ, պարբերական հանդիպումներ են անցկացնում, հնարավոր է, որ նրանք այցելեն տարածաշրջան, այնպես որ, այդ գործընթացը չի ընդհատվել»։

 

 



  • Կիսվել: