ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա հավաքի մասնակից Ատոմ Հարությունյանը. ՊՆ

Գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա հավաքի մասնակից Ատոմ Հարությունյանը. ՊՆ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

  • Կիսվել: