հինգշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2021
Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են. փոխարինողների անուններ են շրջանառվում. «Հրապարակ»

Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են. փոխարինողների անուններ են շրջանառվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ տեղեկությունների, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են, առաջիկայում նա պաշտոնանկ կարվի։ Անգամ հավանական փոխարինողների անուններ են շրջանառվում, ընդհուպ անհավանական թեկնածությունների մասին է խոսվում։ Անգամ մի գեներալի, որը թեեւ իշխանությունների կատաղի քննադատներից է՝ գոնե պատերազմից հետո, սակայն վերջերս դրական արտահայտվեց Սուրեն Պապիկյանի նշանակման վերաբերյալ։

Հայաստանում նման մետամորֆոզները բնական են։ Իսկ Դավթյանի փոփոխությունը, ըստ մեր աղբյուրների, պայմանավորված է զենքի վերաբերյալ հայտնի քրեական գործով, որով արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված են նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ զենքի մատակարար ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ Դավթյանին»:

  • Կիսվել: