երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2020
Մարդիկ կան, որոնք թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որ կամավորագրվեն. Հովհաննիսյան

Մարդիկ կան, որոնք թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որ կամավորագրվեն. Հովհաննիսյան

Մարդիկ կան, որոնք թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որ կամավորագրվեն։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Մեր հաղթանակը, որը հաստատ գալու է, գալու է նման մարդկանցով, նման զինվորով, նման պահեստազորով, նման կամավորով՛՛,-ասաց նա:

Հովհաննիսյանը հավելեց. ՛՛Ամեն օր քաղաքում ես հանդիպում եմ տղաների և, որը զարմանալի է, աղջիկների, որոնք ինձ ուղղակի խնդրում են, որ զինվորագրենք իրենց։ Նրանք ժամանակին ինչ-ինչ պատճառերով չեն ծառայել, առողջական, ընտանեկան, օրենքով, գիտական թեզեր պաշտպանելով, բայց հիմա շատ են ուզում, իսկ օրենքը թույլ չի տալիս։

Նրանք մերժվում են և ամեն անգամ ինձ խնդրում են՝ ինչպես անենք, որ գնանք ճակատ, ինչպես անենք, որ զենք բռնել սովորենք։ Մենք չենք կարող այսքանից հետո չհաղթել ու հաղթելու ենք՛՛:

 

  • Կիսվել: