հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Կատարը պատրաստ է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

Կատարը պատրաստ է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

Կատարը պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Կատարի դեսպան Ահմեդ բեն Նասեր բեն Ջասիմ ալ Թանին։

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լրջագույն ճգնաժամ է և չափազանց կարևոր է հասնել դրա դիվանագիտական կարգավորմանը։ Հուսով ենք, որ խաղաղություն կհաստատվի բանակցությունների ու դիվանագիտության ճանապարհով։ Կատարի Պետությունը մշտապես պատրաստ է աջակցել ցանկացած քաղաքական վեճերի կամ պետությունների միջև ռազմական հակամարտությունների կարգավորմանը»,- ասել է նա։ 

Դեսպանը հավելել է, որ Կատարը ձգտում է խաղաղություն ու անվտանգություն հաստատել ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

 

  • Կիսվել: