կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էլինա Ավանեսյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունը

Էլինա Ավանեսյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունը

 Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունը՝ չնայած ռուս թենիսիստների չեզոք կարգավիճակին: Նա այդ մասին ասել է «Սպորտ-էքսպրես»–ին։
 
Ավանեսյանին հարցրել են` արդյոք նրան Հայաստանի կամ Ղազախստանի մարզական քաղաքացիություն չեն առաջարկել, ինչը Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն կտար։
 
«Մինչև հիմա նման բան չի եղել։ Այդ մասին չեմ մտածել կամ քննարկել»,– պատասխանել է նա։
Նշենք, որ Էլինա Ավանեսյանը ծնվել է Պյատիգորսկում։ Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում նա իր դեբյուտը նշեց 2022 թվականին։ 2023 թվականի մայիսին Ավանեսյանը հաղթեց կարիերայի ամենախոշոր մրցաշարում՝ ITF W100 սերիայի տիտղոս նվաճելով Գերմանիայում:

  • Կիսվել: