Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում հայ մարզիկը տարավ իր առաջին հաղթանակը
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն իր առաջին մենամարտում հաղթել է 2018թ պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերի բրոնզե մեդալակիր, երիտասարդների 2018թ աշխարհի առաջնության հաղթող, 19-ամյա ամերիկուհի Հավեն Գարսիային:
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, մենամարտից հետո Գարսիայի մարզիչները բողոքարկել էին մենամարտը: Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ մենամարտը վերանայելուց հետո մրցավարական հանձնաժողովը չի փոխել իր որոշումը, ինչը նշանակում է, որ Անուշը շարունակում է պայքարը: