շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի․ Սուրեն Պետրոսյան

Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի․ Սուրեն Պետրոսյան

Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը, Տավուշի մյուս համայնքներն այս ընթացքում արին անհնարինը, որ գործընթացի կանգնի, Տավուշում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլ նաև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կանգնեցնելը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։ Մենք այդ ընթացքում կանգնել ենք նրանց կողքին»,- ասաց Պետրոսյանը։

Քաղաքագետն ընդգծեց՝ այս ընթացքում ավելի ակնառու դարձավ, որ գործող իշխանությունները պետական, ազգային շահի ընկալում չունեն, ժողովրդին ականջալուր լինելու  ունակություն չունեն, ուստի պայքարը պետք է համազգային մասշտաբի դառնա․

«Այն ամենը, ինչ այստեղ գեներացվեց, անհրաժետ էր, բայց ոչ բավարար, ուստի ժողովրդի պահանջը պետք է ստանա շատ ավելի զանգվածային, մասշտաբային բնույթ, և շարժումը տավուշյանից պետք է վերածվի համահայկականի, համազգայինի, և այդ պահանջը պետք է արտահայտվի Երևանում»։

  • Կիսվել: