շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի հաղթող (ուղիղ)

Արսեն Հարությունյանը՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի հաղթող (ուղիղ)

Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունում:

Հանդես գալով 57 կգ քաշային կարգում՝ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակչում 11-1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիի նկատմամբ:

Այսօր ավելի վաղ 57 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանն ու Առաքել Մովսեսյանը պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում:

Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությանը մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Մրցաշարի հաղթողը կստանա 3000, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:

Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Մրցաշարին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև.

 

  • Կիսվել: