երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կառուցման ավարտին է մոտենում 10 ֆուտբոլային դաշտի կառուցումը

Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կառուցման ավարտին է մոտենում 10 ֆուտբոլային դաշտի կառուցումը

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և մարզի համայնքների համատեղ ֆինանսավորմամբ Արմավիրի մարզում կառուցվում են արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի 10 դաշտեր հետևյալ բնակավայրերում` քաղաք Արմավիր, քաղաք Էջմիածին, քաղաք Մեծամոր, գյուղ Դալարիկ, գյուղ Հացիկ, գյուղ Սարդարապատ, գյուղ Նորապատ, գյուղ Մերձավան, գյուղ Մրգաստան, գյուղ Ապագա: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

«Համաֆինանսավորմամբ խաղադաշտերի ցանկապատը և լուսավորության համակարգի կառուցումը իրականացվում է համայնքային, մնացած աշխատանքները ՀՖՖ միջոցներով:
Բոլոր խաղադաշտերում ընթանում են ավարտական փուլի աշխատանքները, խաղադաշտերը շահագործման կհանձնվեն 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում»,- ասվում է Խուդաթյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։ 

  • Կիսվել: