Մենք պատերազմի մեջ չենք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ռուս ժողովրդի հետ. Մակրոն
Մենք պատերազմի մեջ չենք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ռուս ժողովրդի հետ: Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ: Մենք նաև չենք ձգտում Ռուսաստանում իշխանափոխության»,-նշել է նա:
Ֆրանսիայի ղեկավարը նաև հայտարարել է ԵՄ երկրների պատրաստակամության մասին «աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»: