կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ

«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը:

«Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում:

«Ափդեյթ» շարքի նախորդ ծրագրերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդները գրանցել, նոտայագրել, ձայնագրել և ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան համայնքներում ներկայացրել են Սևանի առափնյա շրջանների երգային բանահյուսության նմուշները:

«Ափդեյթ 4» ծրագրի ընթացքում մասնագետ-երաժշտի խորհրդատվությամբ կմշակվի և տեղացի երաժիշտների մասնակցությամբ կկատարվի մարզից հավաքագրված 10 երգ, որոնցից մեկը կձայնագրվի «ԳԱՄՄԱ» բենդի մասնակցությամբ: Կկազմակերպվեն մարզային համերգաշարեր` հանրայնացնելով ու վերարժևորելով տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ստեղծելով աուդիովիզուալ մնայուն բովանդակություն:

Ծրագրի նպատակն է հանրայնացնել ու կենսունակություն հաղորդել Սևանի ավազանի համայնքներում վերջին 3 տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում գրանցված երգերին` նպաստելով երգային մշակույթի պահպանությանն ու երիտասարդների միջոցով դրա տարածմանը:

Հոլովակում ներկայացվում է տեղացի երաժիշտների մասնակցությամբ երգերի մշակման ընթացքը՝ https://www.facebook.com/reel/319726737582953:

  • Կիսվել: