կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լեհաստանը հայտնել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա

Լեհաստանը հայտնել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա

Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նա, մասնավորապես, նշել է. «Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատրաստվում»:

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարը հավելել է, որ Լեհաստանի օգնությունն Ուկրաինային շարունակվում է՝ ուկրաինական բանակի անձնակազմի համար վերապատրաստում իրականացնելու, ինչպես նաև զենք մատակարարելու ձևաչափով։

 

  • Կիսվել: