կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Յուրաքանչյուրը թող գա տեսնի ու օրինակ վերցնի, թե ոնց է կիրանցին այս պահին պահում պետությունը․ Սուրեն Պետրոսյան

Յուրաքանչյուրը թող գա տեսնի ու օրինակ վերցնի, թե ոնց է կիրանցին այս պահին պահում պետությունը․ Սուրեն Պետրոսյան

Կարևոր է, որ այս գործընթացով բոլորը հասկանան, որ տարածվող տեղեկությունները, թե կիրանցիները համակերպվել են, կիրանցիները իշխանական են, ամենամեծ սուտն է։ Այս մասին հայտարարեց Կիրանցում միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների կողքին կանգնած, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Յուրաքանչյուրը թող գա տեսնի ու օրինակ վերցնի, թե ոնց է կիրանցին այս պահին պահում պետությունը։ Գան տեսնեն, թե իրականում այս գյուղերում՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բերքաբերում ոնց է լինում խտացված արժանապատվությունը, պատիվը»,-ասաց նա։

Նա պնդեց, որ ամենամեծ սուտն էր, որ գյուղացիները հարմարվել են․ «Սա ամենամեծ սուտն է, եկեք յուրաքանչյուր գյուղ և կտեսնեք ինչքան բան ունենք սովորելու։ Այս գործընթացով կարող է իրավիճակ փոխվել, մարդիկ տեսնում են, որ կարող են իրավիճակ փոխել»։

Նա նշեց, որ այսօր բոլորն ապացուցեին, որ իրենցից շատ բան է կախված։

«Ամեն մեկը պետք է ընդվզման օջախ ձևավորի և պայքարի, և դա պետք է ցանցային կերպով շատանա»,-ասաց նա։

Նա տեղեկացրեց նաև, որ իրենք շարունակելու են ճանապարհը փակ պահել, սա անշուշտ պետք է ավելի ուժերը գեներացնեն և սա պետք է տարածեն ՀՀ-ի տարբեր կետերում։

  • Կիսվել: