չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Վիրահայոց թեմին

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Վիրահայոց թեմին

Վրաստանի կրոնի հարցերով պետական ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին և հայ համաքաղաքացիներին Սուրբ Զատիկի կապակցությամբ, գրում է aliq.ge-ն:

«Կրոնի հարցերով պետական ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի ծխականներին և մեր հայ հայրենակիցներին Փրկչի փառավոր Սուրբ Զատիկի առթիվ։

Զատիկը մեղքի դեմ հաղթանակի, նորոգության մեծ տոն է բոլոր քրիստոնյաների համար: Մենք միանում ենք ձեր ուրախությանը և մաղթում երջանկություն և առաջընթաց», — նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս շնորհավորական ուղերձ է հղել:

Հիշեցնենք` Հայ Առաքելական Եկեղեցին այսօր`մարտի 31-ին, նշում է Սուրբ Զատիկը։ Երեկ` մարտի 30-ին, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել։

  • Կիսվել: