կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարույթ է ընդունվել տաքսու վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  հարուցված գործը

Վարույթ է ընդունվել տաքսու վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  հարուցված գործը

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում 48 ամյա տղամարդն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ Երևանի Պռոշյան փողոցում Mercedes մակնիշի մեքենայի վարորդը ծեծի էր ենթարկել տաքսու տարեց վարորդին։

Դեպքի մասին առաջինն անհազանեցին «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբում, որտեղ մի քանի հազար հայաստանցի օգտատերեր քննարկում, քննադատում ու ահազանգում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին, տեղադրում դրանց վերաբերյալ տեսանյութեր ու լուսանկարներ։

«Պռոշյանի վրա խփեց տաքսու հետևին ու իջավ քցեց գետին, քացիների տակ։ Վարորդը մոտ 75 տարեկան պապիկ էր»,-գրել էր օգտատերերից մեկն ու հրապարակել Mercedes-ի պետհամարանիշները։

Ոստիկանությունից հայտնել էին, որ ծանոթ են հրապարակմանը և
համապատասխան գործողություններ են իրականացվում:

  • Կիսվել: