երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուղեղանյութի մեկ երրորդը զբաղեցրած բարորակ գոյացության հեռացում. բարդագույն վիրահատությունն իրականացրեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պրոֆեսիոնալ թիմը

Ուղեղանյութի մեկ երրորդը զբաղեցրած բարորակ գոյացության հեռացում. բարդագույն վիրահատությունն իրականացրեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պրոֆեսիոնալ թիմը

«Վիրահատությունը խիստ ռիսկային էր և ընդամենը շանս, այն էլ` բարեհաջող ելքի չնչին հավանականությամբ»,- պատմում են Լևոնի հարազատները, որոնք նրա էպիկրիզը ուղարկել էին թե՛ եվրոպական երկրներ, թե՛ Մոսկվա:
 
Ուղեղանյութի մեկ երրորդը զբաղեցրած բարորակ գոյացությունը հեռացնել էր պետք:
 
Բարդագույն վիրահատությունը հանձն առավ իրականացնել առողջապահության նախարարության Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմը:
 
Բժիշկները վստահեցնում են` 49-ամյա Լևոնի կյանքը փրկված է, կարճ ժամանակ անց նա լիարժեք ապաքինված կլինի:
 
Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում.

  • Կիսվել: