երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սպիտակի ոլորաններում երեխաների տեղափոխող ավտոբուսը չի կարողացել շարունակել ճանապարհը. օգնել են փրկարարները

Սպիտակի ոլորաններում երեխաների տեղափոխող ավտոբուսը չի կարողացել շարունակել ճանապարհը. օգնել են փրկարարները

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը չի կարողանում շարունակել ճանապարհը, երեխաներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ավտոբուսի 45 ուղևորի (որից 25-ը երեխա) տեղափոխել են Սպիտակ քաղաք։

 

  • Կիսվել: