կիրակի, հունիս 9
9 / 6 / 2024
Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ

Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է ելույթները Հռոմի Մասթերսում։

1/8 եզրափակչում Խաչանովը պարտվել է չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին, որը մինչ այդ մրցաշարից դուրս էր թողել սերբ Նովակ Ջոկովիչին։

Խաչանովն աշխարհի 32-րդ ռակետին զիջել է երկու սեթում ՝ 6:7 (5:7), 6:7 (10:12) հաշվով:

Քառորդ եզրափակչում Տաբիլոն կխաղա Չժիժեն Չժան (Չինաստան)-Տիագո Մոնտեյրո (Բրազիլիա) զույգի հաղթողի հետ:

  • Կիսվել: