կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սյունիքի փոխմարզպետն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու տեսակցել ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին

Սյունիքի փոխմարզպետն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու տեսակցել ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու տեսակցել ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին։

Նա շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով ու շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։

Ն․Ղազարյանը վթարից տուժած և ԲԿ-ում գտնվող երեխաներին՝ նվերներ, կանանց ծաղիկներ էր տարել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։

ՔԿ-ից հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով

  • Կիսվել: