շաբաթ, հունիս 8
8 / 6 / 2024
Ռուսաստանի Պետդուման հաստատել է կառավարության կազմը

Ռուսաստանի Պետդուման հաստատել է կառավարության կազմը

Ռուսաստանի Պետդուման հաստատել է կառավարության կազմը, տեղեկացնում է ՌԲԿ-ն:

Նշվում է, որ Պետդումայի պատգամավորները լիագումար նիստի ընթացքում հաստատել են վարչապետ Միխայիլ Միշուստինի առաջարկած նախարարի թեկնածուներին, իսկ փոխվարչապետերը հաստատվել էին նախօրեին։

Սահմանադրության 112-րդ հոդվածի և 2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ այժմ նախարարների նշանակման մասին հրամանագիրը պետք է ստորագրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այսպիսով, տրանսպորտի, արդյունաբերության և առևտրի, էներգետիկայի և սպորտի նախարարությունները կղեկավարեն Կուրսկի, Կալինինգրադի, Կեմերովոյի շրջանների և Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետերը՝ Ռոման Ստարովոյտը, Անտոն Ալիխանովը, Սերգեյ Ցիվիլևը և Միխայիլ Դեգտյարևը, իսկ գյուղատնտեսության նախարարությունը կգլխավորի վարչության պետի առաջին տեղակալ Օքսանա Լուտը։ Իրենց պաշտոնները կպահպանեն առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, կրթության նախարար Սերգեյ Կրավցովը, Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հարցերով նախարար Ալեքսեյ Չեկունկովը, բնական պաշարների նախարար Ալեքսանդր Կոզլովը, թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադաևը, շիննախարար Իրեկ Ֆայզուլինը, աշխատանքի հարցերի նախարար Անտոն Կոտյակովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշոտնիկովը։

  • Կիսվել: