երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
 
Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։
 
Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։
 
Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: