երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի 5-րդ միկրոշրջանի շենքրեց մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանում են Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատերը ասում էր, որ մեքենան միտումնավոր հրկիզել են և ինքը ոստիկաններին հայտնել է ենթադրյալ հրկիզողի ինքնությունը և հուսով է, որ նրան կհայտանբերեն ու կներկայացնեն Սևանի քննչական բաժին և սա առաջին դեպքը չէ, որ իր, իր մոր եղբոր նկատմամբ այդ անձինք քրեորեն պատժելի արարքներ են կատարում, մի քանի դեպքեր Սևանի ոստիկանները հայտնաբերել են, նյութեր են նախապատրասել և փոխնցել են Սևանի քննչական բաժին, որտեղ սակայն ոչ օբյեկտիվ քննություն է իրականցվել, ու եթե ժամանակին Սևանի քննչիները օբյեկտիվ քննություն կատարեին , մեղավորները կպատժվեին ու իրար հետևից նոր՝ քրեորեն պատժելի արարքներ տեղի չէին ունենա: Հուսով եմ, որ գոնե այս դեպքում օբյեկտիվ քննություն կկատարեն:

  • Կիսվել: