չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պարզվեց, որ անկախ Հայաստանը Դալմայի այգիները պահպանել չկարողացավ

Պարզվեց, որ անկախ Հայաստանը Դալմայի այգիները պահպանել չկարողացավ

Դալմայի այգիները դիմացան սելջուկների, մոնղոլների, պարսիկների արշավանքներին, բայց պարզվեց, որ անկախ Հայաստանն այդ այգիները պահպանել չկարողացավ. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը։

Նրա խոսքով` ագիներում կա պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող համալիր, որը ներառված չէ պահպանվող հուշարձանների ցանկում։ 

«Կարծում եմ՝ կոռեկտ չէ կոնկրետ մեկ հնձանի հարց դնել, որովհետեւ այդ շինությունը իր համատեքստից կտրված առոչինչ է։ Խոսքը պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող մի համալիրի մասին է։ Դալմայի այգիները, ամենայն հավանականությամբ, Կարմիր բլուրի, այսինքն ուրարտական Վանի թագավորության այդ քաղաքի այգիներն են, որոնք խաղող են արտադրել եւ մատակարարել են շատ վառ արտահայտված գինու արտադրության եւ պահեստովարոման համար։ Այս այգիները ձգվել են Ոստիկանության ակադեմիայից մինչեւ Դալմա մոլի տարածք։ Սակայն 2004 թվականին այգին չի մտել Երեւանի հուշարձանների ցուցակ, բնականաբար սեփականաշնորհվել է եւ այլն։  Այսօր ոչ քաղաքային իշխանությունները, ոչ Մշակույթի նախարարությունը որեւէ մեղք չունեն, որովհետեւ չկա պահպանվող հուշարձանների ցանկում»,-նշեց նա:

«Պարկ գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նարեկ Մարտիրոսյանն հայտնեց, որ «Պարկ գրուպ»-ն մեծ ցավով է տեղեկացել, որ այն  պատմամշակութային արժեք է ներկայացնում․

«Նախագիծը նախատեսում է ժամանցի կենտրոնի ստեղծում, որն ուղղված է եւ ներքին եւ արտաքին՝ զբոսաշրջիկներին ներգրավելու նպատակին։ Եթե ընկերությունն իմանար, որ տարածքը պատմամշակութային արժեք է, ավելի լավ կկիրառեր իր այդ ծրագիրն իրականացնելու համար, որովհետեւ մարդկանց գրավելու լավագույն միջոցներից է պատմամշակութային արժեքը, կոթող ներկայացնելը»։

  • Կիսվել: