երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ն պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չկարգավորված հարցերի շուրջ հետագա կոնսենսուսի հասնելու համար. Փաշինյան

ՀՀ-ն պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չկարգավորված հարցերի շուրջ հետագա կոնսենսուսի հասնելու համար. Փաշինյան

Միայն գործընկեր երկրների շահերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի հիման վրա կհաջողվի պահպանել ԵԱՏՄ արդյունավետությունը։ Այս մասին այսօր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է կենտրոնացնել ջանքերը ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու վրա։ Համագործակցությունը պետք է նպաստի Միավորման երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը»։

Փաշինյանը նաև հավելել է, որ հայկական կողմն ըմբռնումով է մոտենում ժամկետների հնարավոր հետաձգմանը, սակայն գտնում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում:

«Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չկարգավորված հարցերի շուրջ հետագա կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու նպատակով»,-նշել է նա:

  • Կիսվել: