հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Օդի ջերմաստիճան կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճան կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝

Ապրիլի 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին, 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի երեկոյան ժամերին, 10-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։

  • Կիսվել: