Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել․ Ուկրաինայի ԱԳ նախարար
Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի Արարատ Միրզոյանի հետ: Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
՛՛Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը ։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների լայն շրջանակի շուրջ՛՛,-նշել է նա։